SIMONYAN IMMOBILIEN ARMENISCH

Անշարժ գույքի ֆինանսավորում

Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները մի պրոֆեսիոնալ և փորձառու գործընկերոջ հետ միասին նաև անշարժ գույքի ֆինանսավորման բնագավառում։

Որակով և ամենից առաջ անկախ խորհրդատվությունը անհրաժեշտ է անշարժ գույքի ֆինանսավորման դեպքում, քանի որ անշարժ գույքի ձեռքբերումը շատ հաճախ երկարաժամկետ ներդրում է հանդիսանում Ձեր ապագայի և ընտանիքի համար։

Այսպիսով անհրաժեշտ է ձևավորել  անհատական և ամենաէֆեկտիվ սկզբունքներով Ձեր կյանքի իրավիճակի հիման վրա համակարգված նպատակը և դրան հասնելը։

Մենք պլանավորում ենք միասնական Ձեր անձնական և էֆեկտիվ ֆինանսավորման կառուցվածքը և գտնում ենք ամենալավ և մատչելի բանկային գործընկերներին Ձեր ցանկությունների համար և դա անկախ դրանից, թե արդյոք Դուք կցանկանայիք իրականացնել Ձեր երազանքը՝ ունենալ անշարժ գույք կամ ձեռք բերել եկամտաբեր անշարժ գույք վարձակալության նպատակով կամ կարիք ունեք ֆինանսավորում կամ արդիականացման վարկ։

Մենք ինքնըստինքյան խորհրդակցություն կմատուցենք Ձեզ նաև այն մասին, որպեսզի Դուք նախապես տեղեկացված լինեք, թե ինչքան «անշարժ գույք / սեփականություն» Դուք կարող եք ունենալ [ֆինանսական սահմաններն ու հնարավորությունները], որպեսզի Դուք կարողանաք դրանից հետո լավ և վստահելի զգացումով դիմել մեզ՝ Ձեզ համար հարմար անշարժ գույք փնտրելու նպատակով։

Մեր երկարամյա փորձով և մասնագիտական գիտելիքներով մենք կուղեկցենք Ձեզ գործարքի ողջ ընթացքում և կստանձնենք Ձեր անշարժ գույքի ֆինանսավորման՝ որպես գործարքի, ամբողջ կատարումը մինչև վճարումը և իհարկե նաև դրանից հետո։

Անշարժ գույքի ոլորտում մեր երկարամյա գործունեության միջոցով մեր ձեռնարկությունը վաստակել է վստահություն անվանի բանկերի մոտ։ Մենք հաճույքով կտրամադրենք մեր գնորդներին բացառիկ և հետաքրքիր ֆինանսավորման պայմաններ՝

  • Մենք առաջարկում ենք Ձեզ համագործակցություն գրեթե բոլոր գերմանական բանկերի հետ և ազատ ընտրություն ֆինանսական առաջարկությունների համեմատության հարցում
  • Մենք առաջարկում ենք Ձեզ անշարժ գույքի ֆինանսավորում նաև առանց նախնական կապիտալի
  • Մենք ստուգում ենք Ձեզ համար պետական սուբսիդիաները
  • Մենք տրամադրում ենք Ձեզ խորհրդատվություն կախված բանկից և ծառայությունից և ձևավորում ենք Ձեզ հետ միասին ցանկալի անշարժ գույքի ֆինանսավորման ողջ գործընթացը։
  • Մենք տեղեկացնում ենք Ձեզ տոկոսների վերաբերյալ և տալիս ենք արժեքավոր խորհուրդներ անշարժ գույքի ֆինանսավորման համար
  • Մենք գտնում ենք ամենալավ և համար լուծումը Ձեր անշարժ գույքի ֆինանսավորման համար

Simonyan Immobilien & Investment
Inh. Arman Simonyan
Furtwängler Str. 10
40724 Hilden / Deutschland